Թեստ. Ո՞վ է ձեզ համար հրեշտակ


Թեստ. Ո՞վ է ձեզ համար հրեշտակ
Ապրիլ 24 00:58 2019

Շատ մշակույթներում և կրոններում սիրամարգերն ընդունվել են՝ որպես բացսիրտ լինելու, անկեղծության, անմահության խորհրդանիշ։

Այս թռչուններին սրբազան են համարում, անվանում դրախտի թռչուններ։ Այս անհավանականորեն գեղեցիկ ու անսովոր թռչունի փետուրներով զարդարում են տները, իսկ հին ժամանակներում հենց այսպիսի փետուրներով էին գրվում սուրբ և իմաստուն գրքերը։

Առաջարկում ենք ընտրել նկարի սիրամարգերից մեկին ու իմանալ, թե ինչպիսի մարդկանց կարիք կա ձեր կյանքում, ո՞ր մարդիկ կարող են ձեզ համար պահապան հրեշտակներ լինել։

Նայեք նկարազարդմանը։

Ընտրեք դրախտային թռչունի փետուրը, որ ձեզ ամենաշատն է դուր եկել։ Կարող եք ընտրել մի քանիսը։ Կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Փետուր 1

Ձեր կյանքում պետք են մարդիկ, ովքեր ի վիճակի են կարեկցանք դրսևորել։

Ձեր կյանքն այնպես է դասավորվում, որ մարդիկ, ովքեր ի վիճակի են բարություն դրսևորել, պետք են ձեզ։

Հնարավոր է՝ դուք կարողանում եք գնահատել այդպիսի վեհ զգացմունքները, կամ ձեզ պետք է ձեր կյանքում բարի մարդկանց անկեղծ մասնակցությունը։

Փետուր 2

Ձեր կյանքում պետք են մարդիկ, ովքեր ձեզ կմոտիվացնեն։

Հավանաբար դուք մի մարդ եք, ով կարողանում է գաղափարները զարգացնել հաջող ուղղությամբ, կամ ձեզ երբեմն անհրաժեշտ է մտերիմ մարդու աջակցությունը, որ վստահ լինեք ձեր գործերի ու հարաբերությունների հաջող ելքի մեջ։

Փետուր 3

Ձեզ պետք են մարդիկ, ովքեր մտածում են ձեր զգացմունքների մասին։

Շատ հավանական է, որ դուք մի մարդ եք, ով հարգում է իրեն, իր գործողություններն ու զգացմունքները, և չի հանդուրժում ոչ համարժեք վերաբերմունք այն բանին, ինչն ինքն անում է ի սրտե։

Ձեզ համար կարևոր է, որ ձեր՝ ի սրտե դրսևորած վերաբերմունքը գնահատվի ըստ արժանվույն։

Փետուր 4

Ձեր կյանքում պոզիտիվ տրամադրվածություն ունեցող մարդկանց պակաս կա։

Միգուցե դուք այնպիսի մարդ եք, ում հաջող գործողությունների համար դրական տրամադրվածություն է պետք։ Դուք շատ վատ եք տանում ամորֆ, ձանձրալի, անկյանք մթնոլորտը։

Ձեր առույգ վիճակի համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք գերադասում են այս աշխարհին նայել պոզիտիվ ու բարեհաճ հայացքով։

Աղբյուր՝ 168.am



loading...