Վրաստանում հայ երիտասարդի սպանության հեղինակները դատապարտվել են 15 և 17 տարվա ազատազրկման

Վրաստանում հայ երիտասարդի սպանության հեղինակները դատապարտվել են 15 և 17 տարվա ազատազրկման
Ապրիլ 23 23:35 2019

Թբիլիսիի քաղաքային դատարանը 15 և 17 տարվա ազատազրկման է դատապարտել 22-ամյա Գևորգ Սարգսյանի խմբակային սպանության մեջ մեղադրվողներին:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ պարզվել է, որ երկու մեղադրյալները, որոնք լարված հարաբերություններ ունեին Գևորգ Սարգսյանի հետ, երրորդ մեղադրյալի հետ միասին նախագծել են նրա սպանությունը:

Նրանք 2018-ի հուլիսի 12-ին հանդիպել են Սարգսյանի հետ և զրույցի հենց սկզբում, ինչպես և նախապես որոշված էր, հարվածներ են հասցրել նրան:

Նշվում է, որ ևս երեք կասկածյալների դատարանը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ մեղադրյալներին թաքցնելու համար: 

loading...