ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների (տեսանյութ, լուսանկարներ)
Ապրիլ 23 23:23 2019

Ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Քաղաքացիների բողոքները հիմնականում կապված էին նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների, կարճված քրեական գործերի, նաև ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Հանդիպման էին եկել նաև այն քաղաքացիները, որոնք տարբեր ժամանակներում դուրս էին եկել համակարգից, սակայն ցանկանում են վերադառնալ ծառայության ոստիկանության համակարգում:
Որոշ հարցեր Վալերի Օսիպյանը տեղում հանձնարարեց ուսումնասիրել, պատշաճ լուծում տալ խնդիրներին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։ 
Ինչ վերաբերում է ոստիկանության իրավասությանը չվերաբերող խնդիրներին, դրանք բազմաբնույթ էին և առնչվում էին տարբեր գերատեսչությունների գործառույթներին։
Ոստիկանության պետը ուղղորդեց քաղաքացիներին, նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել գործնական քայլերով։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ՀՀ ոստիկանության ընդունարանում, հասցեն Նալբանդյան 130:

loading...