Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը` Իջեւանի ոստիկանությունում

Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը` Իջեւանի ոստիկանությունում
Ապրիլ 23 22:22 2019

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Իջեւանի բաժին է հրավիրվել 54-ամյա Մհեր Շ.-ն:

Նա ապրիլի 15-ից հետախուզվում էր Ղրիմի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ խախտումը) մեղադրանքով:

loading...