Դատախազությունը ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը


Դատախազությունը ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
Ապրիլ 23 17:06 2019

Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

 

 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

 

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: 

 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործիշրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող ՄիհրանՊողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորենվտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեականդիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվելԵրևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբկալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբհայտարարվել էր հետախուզում: