Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին


Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին
Ապրիլ 23 16:07 2019

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդն անցնում փողոցով և մտնում եկեղեցի։

Պայթյունից ընդամենը մի քանի վայրկյան առաջ նկարված կադրերում երևում է, թե ինչպես է սևահեր տղամարդը` մեծ ուսապարկն ուսերին, անցնում փողոցով և մտնում Սուրբ Սեբաստիան եկեղեցի:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։ Ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310–ի, տուժածների թիվը` 480–ի։