Քաղաքապետի կողմից դիտավորությո՞ւն. ավագանիները չվերադարձան նիստին


Քաղաքապետի կողմից դիտավորությո՞ւն. ավագանիները չվերադարձան նիստին
Ապրիլ 23 15:00 2019

Երևանի ավագանու նիստը ընդմիջումից հետո չի կայացել ավագանիների բացակայության պատճառով: Նիստին չվերադարձած ավագանիները «Իմ քայլը» խմբակցության ավագանիներն են: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Սա խայտառակություն է, նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով: Հուսամ՝ քաղաքապետի և ավագանիների կողմից դիտավորություն չէ այս ամենը»,- ասաց նա:

 

Նշենք, որ  նիստի ժամանակ  պետք է քննարկվեր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց: