Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հայ կնոջ մահվան պատճառները հայտնի չեն


Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հայ կնոջ մահվան պատճառները հայտնի չեն
Ապրիլ 23 14:17 2019

Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատացել էր, ինչի պատճառով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: 

Ինքնազգացողությունը  վատացած կնոջ կյանքը չի հաջովել փրկել: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին  Քաղավիացիայի  վարչությունից:

Nordwind Airlines ավիաընկերությունից չկարողացան պատասխանել, թե ինչն է եղել կնոջ ինքնազգացողության վատացման պատճառը:

«Դոնի  Ռոստովում   1935թ ծնված կնոջն ու նրա  որդուն իցեցնելուց հետո թռիչքը շարունակվել է»,-նշեցին ընկերությունից:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել: Օդանավում եղել  է  176 ուղևոր  և 6 հոգանոց անձնակազմ: