Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ապրիլ 23 14:22 2019

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է  Հայաստանում Չեխիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:  «Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- գրված է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան էջում:

Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 11 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա:

Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:



loading...