Հայաստանը կհրաժարվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց


Հայաստանը կհրաժարվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց
Ապրիլ 23 14:15 2019

Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը՝ մեջբերելով Ծառուկյանի խոսքերը. «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին: