Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել Է 321-ի


Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել Է 321-ի
Ապրիլ 23 13:10 2019

Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 321-ի, տուժել Է ավելի քան 520 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենեին: Ավելի վաղ հաղորդվել Էր 310 զոհվածի մասին:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի Է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում: Ինչպես ապրիլի 23-ին հայտնել Է Agence France-Presseсо-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 40-ի: Մինչ այդ հաղորդվել Էր 29 ձերբակալվածների մասին:

Ըստ առկա տվյալների՝ նրանց թվում Է նաեւ այն ավտոմեքենայի վարորդը, որը, ինչպես ենթադրվում Է, օգտագործվել Է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ այն տան տերը, որտեղ ապրում Էին նրանցից ոմանք: Ապրիլի 23-ը Շրի Լանկայում ազգային սբո օր Է հայտարարված զոհվածների հիշատակին:



loading...