ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել. «Հրապարակ»


ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել. «Հրապարակ»
Ապրիլ 23 08:01 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։

Ավելին, զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։

Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի և իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարևոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձևով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...