Ուղղորդված եզրակացություն. Ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում. «Ժամանակ»


Ուղղորդված եզրակացություն. Ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում. «Ժամանակ»
Ապրիլ 23 08:33 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:

Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով, բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով:

Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնարավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: