Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում». «Հրապարակ»


Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում». «Հրապարակ»
Ապրիլ 23 09:28 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը:

 

Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: