Սուրճը եփել, սպասում էր «մասկի շոուին». ո՞վ է «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի ձերբակալված օգտատերը


Սուրճը եփել, սպասում էր «մասկի շոուին». ո՞վ է «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի ձերբակալված օգտատերը
Ապրիլ 22 23:25 2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը, ձերբակալվել է։ Օրերս Politik.am-ը գրել էր, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերերից մեկը՝ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է: Ուսումնասիրելով էջը, նկատելի է, որ անարձագանք չեն մնացել ֆեյքերի դեմ պայքարի մասին վարչապետի հանձնարարականը և ԱԱԾ պետի հայտարարությունները: Էջի օգտատերը ակտիվ գրառումներ է կատարել: Նա պահանջել է որպես ՀՀ գլխավոր ֆեյք՝ պայքարն սկսել իրենից: Ապա հետևյալ գրառումն է կատարել.  «Մի հատ «մանիպուլացիա» անեմ: Ես պնդում եմ, որ վարչապետը հոմոֆոբ չէ:  սուրճը եփեմ մինչև մասկեքով գաք: Փարիզյան խմու՞մ եք: հիշեցնեմ, ես հոմոֆոբ եմ և քիմիկոս, եթե իմ ձեռքից սուրճ չխմի, ուրեմն տանը ակվարիոմ չի պահում»: Կատակով սպասում էր «մասկի շոուին», պարզվեց՝ իսկապես հայտնվեց նրանց թիրախում և ձերբակալվեց:

Նշենք, որ էջի օգտատտերը վերջին գրառումը կատարել է ապրիլի 5-ի գիշերը 02:57-ին, իսկ ապրիլի 5-ի երեկոյան Վանեցյանը հայտարարել է, որ ֆեյք էջի օգտատերը ձերբակալվել է:  


 

Աղբյուր՝ Armdaily.am