Սերժ Սարգսյանից նման բան չէի սպասում. Ն. Զոհրաբյան

Սերժ Սարգսյանից նման բան չէի սպասում. Ն. Զոհրաբյան
Ապրիլ 23 00:22 2019

Ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Ս.Սարգսյանի հրաժարականի, հեղափոխության և հեղափոխությունից հետո տիրող իրավիճակի մասին Armday.am-ը զրուցել է Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն սկսեց իր քայլերթը, հավատո՞ւմ էիք,որ կհասնի իր նպատակին:

Ես գրեթե վստահ եմ, և շատերը, ովքեր քայլում էին Նիկոլ Փաշինյանի հետ, նույնպես վստահ էին, որ  քայլերթը հաղթանակով չի ավարտվելու:

-Սպասո՞ւմ էիք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:

-Ճանաչելով Սերժ Սարգսյանի տեսակը՝ ես չէի, սպասում, որ նա հրաժարական կտա:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ս. Սարգսյանի՝ «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը:

-Ես ցանկություն չունեմ այդ արտահայտությունը մեկնաբանելու: Միակ մարդը, որ կարող է մեկնաբանել այդ արտահայտությունը, Սերժ Սարգսյանն է:

-Եթե լինեիք Սերժ Սարգսյանի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

-Ես երբեք չէի ցանկանա լինել Սերժ Սարգսյանի փոխարեն:

-Հեղափոխությո՞ւն, թե իշխանափոխություն կանվանեք տեղի ունեցածը:

-Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն, ցույց կտա ժամանակը: Այսօր վաղ է այդ հարցին պատասխանել: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ասել՝ արժեքային հեղափոխություն տեղի ունեցա՞վ, համակարգային հեղափոխություն տեղի ունեցա՞վ, որը բերեց երկրում  լրջագույն փոփոխությունների, թե՞ ոչ: 

-Պատկերացնու՞մ  եք ՀՀԿ-ի հնարավոր վերադարձը իշխանություն:

-Ես ավելի կարևոր գործեր ունեմ, քան ՀՀԿ-ի ճակատագրի մասին մտածելը,ուստի երբևէ չեմ մտածել՝ ՀՀԿ-ն իշանության վերադառնալու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ:

Ընդհանրություններ տեսնո՞ւմ եք Ձեր և ներկայիս իշխանության քաղ.գործիչների գործելաոճում:

-Յուրաքանչյու քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունը, իր օրակարգն է իրացնում և չեմ պատկերացնում, թե ես ում հետ կարող եմ ընդհանրություն ունենալ, բացի այն մեկ ընդհանրությունից, որ բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը զարգացման ճիտշ ուղու վրա կանգնի:

-Քայլ, որ գոհացրել է Ձեզ հեղափոխությունից հետո:

-Կարծես թե օրենքի առաջ բոլորի պատասխանատվության խնդիրը կա: Շատ դժվար եմ պատերացնում, որ նախկին իշխանությունների ժամանակ Վերահսկողության ծառայության  պետին մեղադրանք առաջադրվեր: Այսօր դա կա և դա չգնահատելը ազնիվ չի լինի:Մեր երկրոմ միշտ եղել են մարդիկ, ովքեր  օրենքից և սահմանադրությունից դուրս են եղել:

-Եթե հնարավոր լիներ  ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք:

-Ես այդ հարցին կպատասխանեմ աշնանը, երբ ինձ համար մի քանի հարցերի պատասխանները պարզ կլինեն: Որպեսզի տեղի ունեցածի իրական արժեքը հասկանամ, դեռևս մի քանի ամիս ժամանակ է պետք:

loading...