ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության և քաղաքական շատ ավելի ազդեցիկ դիրքերի. Է. Շարմազանով


ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության և քաղաքական շատ ավելի ազդեցիկ դիրքերի. Է. Շարմազանով
Ապրիլ 23 18:00 2019

 

Ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Ս.Սարգսյանի հրաժարականի, հեղափոխության և հեղափոխությունից հետո տիրող իրավիճակի մասին Armday.am-ը զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ, նախկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն սկսեց իր քայլերթը, հավատո՞ւմ էիք,որ կհասնի իր նպատակին`հեղափոխության:

-Ես երբեք չեմ համարել,որ  հեղափոխություն է եղել: Եղել է պարզապես իշխանափոխություն:

-Սպասո՞ւմ էիք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:

-Այդ ժամանակ ոչ-ոք չգիտեր, թե մեկ ժամ հետո ինչ կլինի: Ամեն դեպքում, այդ փուլում պարոն նախագահը ընտրեց ամենաիմաստուն որոշումը, որպեսզի Հայաստանում չլիեն բախումներ, իսկ այդ վտանգը, իսկապես, կար:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ս. Սարգսյանի՝ «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը:

-Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այդ արտահայտությունը, քանի դեռ Ս.Սարգսյանը չի անդրադարձել այդ հարցին:

-Եթե լինեիք Սերժ Սարգսյանի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

-Ես պատմաբան եմ, և եթե-ներով հարցերին չեմ պատասխանում: Փաստը նա է, որ ես  Էդուարդ Շարմազանովն եմ, իսկ Ս. Սարգսյանը  բոլոր կարևորագույն փուլերում եղել է պետության և պետության գաղափարախոսության  ջատագով:

-Հայաստանն ինչպիսի՞ն եք պատկերացնում ևս մեկ տարի հետո: 

-Ես անուղղելի լավատես  եմ և միշտ լավ եմ պատկերացնում  Հայաստանը: Հայաստանը դա Աստծո նոր ուխտի երկիր  է, և Հայկը չի կարող պարտվել Բելին:

-Պատկերացու՞մ  եք ՀՀԿ-ի հնարավոր վերադարձը իշխանության:

-Իհարկե պատկերացնում եմ, և բոլոր օրինական միջոցները օգտագործում եմ, որպեսզի ՀՀԿ-ն վերադառնա  քաղաքական շատ ավելի ազդեցիկ դիրքերի, ոչ թե նրա համար, որ ես ՀՀԿ-ական եմ, այլ զուտ նրա համար, որ ՀՀԿ-ի քաղաքական թևը փորձառու, ամենապետականամետներից մեկն է և կարող է շատ մեծ օգուտ տալ ՀՀ-ին:

-ԸՆդհանրություններ տեսնո՞ւմ եք ՀՀԿ-ի  և ներկայիս իշխանության քաղ.գործիչների գործելաոճում:

-Իհարկե, հիմնական հարցերում չեմ տեսնում: Այս իշխանությունը նոր գիծ է քաշել, Հայաստանի հանրապետությունը բաժանել է սևերի և սպիտակների, ակահեղափոխականների: Ավելի մեծ թափով սկսել է քաղաքական վենդետաներ, գործ անելու փոխարեն, խոսում է անցյալից:Միակ ընդհանրությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, այն էլ մեր կայացրած որոշումների հիման վրա:

-Քայլ, որ գոհացրել է Ձեզ հեղափոխությունից հետո:

-Չկա նման քայլ:Ոչ թե չեմ ուզում տեսնել,այլ՝  չկա: Խոստացել են ներդրոմներ, ունենք ներդրումների պակաս, տնտեսական   հեղափոխություն, տնտեսությունը գահավիժում է, աշխատատեղերի ստեղծում,աշխատատեղերը պակասում են ,աշխատավարձի բարձրացում, գործարաններ ու նախարարություններ են փակում, խոստացել  են հպարտ քաղաքականություն, Դուշանբեի վերելակում ստացանք անհասկանալի պայմանավորվածություն և այլն:

-Եթե հնարավոր լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք:

-Ես իմ գործունեության մեջ ոչինիչ չէի փոխի:Ազնվորեն ծառայել ու ծառայում եմ ՀՀ-ին: Ո՛չ կոռուպցիոն սկանդալի մեջ եղել եմ, ո՛չ կամ, ո՛չ կլինեմ: Թող իմ արածի հինգ տոկոսը ՀՀ-ի համար անեն: Քաղաքական գործչի գնահատականը  դմփ-դմփ-հու-ով և մեքենայի սիգնալներով չի որոշվում, այլ պարզ արդյունքներով, որը ես ապահովել եմ:

Մի քանի երկրում ցեղասպանություն եմ անցկացրել, մի քանի երկրում ժխտողականությանն եմ նպաստել, այն երկրները, որտեղ ես եղել եմ, բարեկամության խմբի ղեկավարները  երբեք հակահայկական բանաձևեր չեն ընդունել: Այս իշխանությունը լսելու կարողություն չունի և պատրաստ չի  լսել այլընտրանքային կարծիք:

  



loading...