Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել


Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել
Ապրիլ 22 13:56 2019

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան:

«Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել:

 

 
Встроенное видео
NTV @ntv
 
 

İLK GÖRÜNTÜ: Kağıthane'de 4 katlı binanın çökme anı http://bit.ly/2XwRue3 

 
75 человек(а) говорят об этом