Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ.Շարմազանով


Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ.Շարմազանով
Ապրիլ 22 21:47 2019

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան հարցի շուրջ արված հայտարարությանը։ 

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի,որը ո՛չ Լևոնի,ո՛չ Ռոբերտի,ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի: 
Բա ու՞ր է էդ հայեցակարգը ,Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ. 
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս... 
Բա դու ինչի՞ համար ես,այ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ: