Հարուցվել է քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. դատախազություն


Հարուցվել է քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. դատախազություն
Ապրիլ 22 17:25 2019

Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Այդ մասին Armday.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։

Ծրագրով նախատեսվում էր կոոպերատիվների ստեղծման միջոցով մատչելի՝ առանց տոկոսադրույքի և կանխավճարի առանձնատների կառուցում։

Դատախազությունից նշում են, որ դեռևս կասկածյալ չկա։