Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ


Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ
Ապրիլ 22 16:15 2019

Ռուսաստանաբնակ  ռեժիսոր, «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթածՎլադիմիր Զելենսկիի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում եւ ցանկություն հայտնել Հայաստանի նախագահ դառնալու:

«Ութ տարի առաջ ես և Ուկրաինայի նախագահը զբաղվում էինք ստեղծագործական գործունեությամբ: Եվ, իմ կարծիքով, շատ էլ բարեհաջող: Շնորհավորում եմ Վլադիմիրին: Ես չգիտեմ՝ ինչպիսի նախագահ նա կլինի, սակայն որպես մարդ նա հրաշալի անձնավորություն է: Կինոբիզնեսի նման հաղթանակից հետո ես մտածում եմ 10 տարի անց փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահ դառնալու մասին»,- գրել է ռեժիսորը։ Մեկնաբանություներում նա նշել է, որ Հայաստանի մասին է գրում։

«Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել»,- գրել է նա։