Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով


Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով
Ապրիլ 22 15:54 2019

Դանիայում ամենահարուստ մարդը՝  Անդերս Հոլչ Պուլսենը, հայտարարել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով  զոհվել են իր չորս երեխաներից երեքը: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

«Ասոս» ընկերության բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող գործարարի կարողությունը  գնահատվում է 5 միլիարդ ֆունտ: Մի քանի օր առաջ նա խոսել է իր մահից հետո իր ողջ ունեցվածքը երեխաներին թողնելու ծրագրերի մասին:

Վերջին տվյալներով՝ Շրի Լակայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 290 մարդ, եւս 500-ը՝  վնասվածք ստացել։



loading...