Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. Արմեն Աշոտյան


Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. Արմեն Աշոտյան
Ապրիլ 22 15:15 2019

Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի եւ տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած եւ մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:

Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:

Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության եւ զսպվածության կոչ:

Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:

Վերընթերցեք նաեւ միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ: