Ավտովթար՝ Բազում գյուղի տարածքում. մեքնան բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շուռ եկել


Ավտովթար՝ Բազում գյուղի տարածքում. մեքնան բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շուռ եկել
Ապրիլ 22 14:05 2019

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 15 MM 550 համարանիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրից դուրս:

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: