Արարատում. «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե պատնեշին եւ շրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր


Արարատում. «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե պատնեշին եւ շրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ապրիլ 22 10:39 2019

Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 35 PQ 694 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ջրահեռացման «կանալի» հարեւանությամբ գտնվող դաշտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։