Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին


Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին
Ապրիլ 21 22:51 2019

 Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երկրորդ փուլի նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տանում:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ոչ ոք նույնիսկ չի կասկածել, որ  անձամբ ես ու իմ ամբողջ թիմը պատրաստ ենք աջակցել նախագահին իր բոլոր որոշումներում,  որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի ազգային շահերին և կմոտեցնեն մեզ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին,- ասել է Պորոշենկոն: