էքզիթ փոլի տվյալներով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին


էքզիթ փոլի  տվյալներով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին
Ապրիլ 21 22:19 2019

Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍ-ը, ազգային էքզիտ փոլի նախնական արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձաների 73.2 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:

112 Украина և  NewsOne հեռուստաալիքների էքզիտ փոլի տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 72.5 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 27.5 տոկոսը:

Վլադիմիր Զելենսկին աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընտրողներին: