Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են


Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են
Ապրիլ 21 22:13 2019

Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի:Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Այս պահին զոհերի թիվը 215 է: 7 կասկածյալ ձերբակալվել է: Զոհերի թվում կա 35 օտարերկրացի»,- ասված է Շրի Լանկայի News 1st հեռուստաընկերության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ 8 պայթյուն է որոտացել տարբեր վայրերում: Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել: