Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին ժամերին մասնակցությունը մոտենում է 20 տոկոսին


Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին ժամերին մասնակցությունը մոտենում է 20 տոկոսին
Ապրիլ 21 14:50 2019

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին:

 

 

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկության առաջին ժամերին ընտրողների մասնակցության ցուցանիշը մոտենում է 20 տոկոսի:

 

Ընտրատեղամասերի թիվը 199 է: 177 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության մշակման արդյունքում տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 17.89 տոկոս:

 

Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը ընտրախախտումների վերաբերյալ 179 ահազանգ է ստացել: