Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ 2 ժամում ավելի քան 100 խախտում է գրանցվել


Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ 2 ժամում ավելի քան 100 խախտում է գրանցվել
Ապրիլ 21 13:41 2019

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին 2 ժամվա ընթացքում ավելի քան 100 խախտում է գրանցվել, հաղորդում է 112.ua-ն՝ ոստիկանության տվյալներին հղումով:

Խախտումները հիմնականում կապված են եղել ընտրական գործընթացի հետ, մասնավորապես՝ ընտրատեղամասերում ապօրինի քարոզի 28 դեպք է գրանցվել, 6 մարդ փորձել է լուսանկարել քվեաթերթիկը, 2 անգամ ֆիզիկական բռնության սպառնալիք է գրանցվել, ընտրողներից մեկը ցանկացել է քվեաթերթիկը դուրս տանել տեղամասից և այլն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին: 

Ընտրատեղամասերի փակվելուց հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն քվեաթերթիկների մշակման գործընթացը, իսկ ձայների հաշվարկի մասին տվյալները կտեղադրվեն և շարունակաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ընդ որում՝ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես հայտարարի մինչև սույն թվականի մայիսի 1-ը, իսկ Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի մինչև հունիսի 3-ը:



loading...