Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին. գողոնն էլ են գտել


Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին. գողոնն էլ են գտել
Ապրիլ 20 21:49 2019

Ոստիկաններին նոր մանրամասներ են հայտնի դարձել  դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին:

Ապրիլի 19-ին հաղորդվել էր դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին։  Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 19-ին, ժամը 01.40-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածից՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող ընկերության շինտեխնիկայի տեղակայման վայրից բերման են ենթարկել 24-ամյա Գևորգ Մ.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը տվել է խոստովանական բացատրություն, որ իրեն վստահված շինտեխնիկաների բաքերից նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, ռետինե խողովակով քաշելու միջոցով յուրացրել է 4 20 լ տարողությամբ դիզվառելիք:

Ավելի ուշ Թալինի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 08.20-ին, Երեւան-Գյումրի ճանապարհին՝ շինտեխնիկաների տեղակայման վայրից հայտնաբերվել եւ առգրավել է յուրացված դիզվառելիքը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեւորգ Մ․-ն ապրիլ ամսվա ընթացքում նույն եղանակով յուրացրել է 40 լ դիզելային վառելիք, որի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: