Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը


Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը
Ապրիլ 20 20:59 2019

Ֆրանսիացի ոստիկանները կարողացել են պարզել, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է տարածվել հրդեհը:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ փորձագետները վերանայել են հրդեհի տարբեր տեսագրություններն ու լուսանկարները, եւ այժմ կարծում են, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ:

Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը, աղբյուրի տվյալներով, հատուկ ուշադրություն է դարձնում տաճարի հակահրդեհային ազդանշանին: Կա վարկած, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ոչ ճիշտ աշխատել: Նման եզրահանգման նրանք եկել են, երբ տաճարի անվտանգության ծառայությունը բռնկումը նկատել է, երբ կրակի բարձրությունն արդեն մոտ 3 մետր էր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հակահրդեհային ազդանշանային համակարգը Աստվածամոր տաճարում երկու անգամ է միացել: Առաջին անգամ աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերել բռնկումը: Սա ակնհայտ է դարձել միայն 23 րոպե անց, երբ ազդանշանը երկրորդ անգամ է միացել:



loading...