Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում


Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
Ապրիլ 20 19:26 2019

Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքովմ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։