Երևան-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց


Երևան-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց
Ապրիլ 20 13:18 2019

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 95 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդվարդ Մելիքսեթյանի վարած Mercedes E 220 մակնիշի 35 RR 599 համարանիշի և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 FM 877 համարանիշի ավտոմեքենաները:

Է. Մելիքսեթյանը և Ա. Հարությունյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Օվսաննա Ալավերդյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արագածի հիվանդանոցի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: