Մոնտեբելոյում վնասել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը


Մոնտեբելոյում վնասել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը
Ապրիլ 20 15:00 2019

Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակն անհայտ անձինք վնասել և կոտրել են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Asbarez-ը՝ նշելով, որ այժմ իրավապահները փորձում են գտնել արարքի հեղինակներին:

Նշվում է, որ վանդալիզմի այդ դեպքը ևս մեկ ապացույցն է նրա, որ որոշ ուժերի Հայոց ցեղասպանության թեման անհանգստացնում է: