Երկրի կողքով հսկայական երկնաքար է անցել


Երկրի կողքով հսկայական երկնաքար է անցել
Ապրիլ 19 23:41 2019

Երկրի կողքով՝ 219 000 կմ հեռավորությամբ, անցել է GC6 վտանգավոր երկնաքարը, որը չափսերով համեմատելի է շենքի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՆԱՍԱ-ի տվյալները:

Նշվում է, որ 15-30 մետր տրամագծով երկնաքարը հայտնաբերվել է ապրիլի 9-ին: Այսօր երևանյան ժամանակով 10:41-ին այն մոտեցել է Երկրին՝ մեր մոլորակից գտնվելով առավել մոտ հեռավորությամբ, որը Երկրից մինչև Լուսնի հեռավորության կեսից փոքր-ինչ ավելին է եղել:

Երկնաքարի թռիչքի արագությունն այդ պահին կազմել է մոտ 2300 կմ/ժամ: ՆԱՍԱ-ն երկնաքարը բնութագրել է որպես «հավանական վտանգավոր մերձերկրային մարմին»: