Ինչո՞ւ են քրտնում ձեռքի ափերը


Ինչո՞ւ են քրտնում ձեռքի ափերը
Ապրիլ 19 23:30 2019

Ձեռքերը կարող են քրտնել ամենատարբեր պատճառներով: Դրա դեմ պետք է պայքարել ձեռքերը մշտապես լվանալով: Գերքրտնարտադրության դեպքում պետք չէ ձեռքի ափերին շատ հակաօքսիդանտ քսել:
Պետք է հետևել, որպեսզի հակաօքսիդանտը չպարունակի ալյումին:
Գերքրտնարտադրության պատճառ կարող են լինել շաքարախտը, վահանաձև գեղձի հետ խնդիրները: Բացի այդ, դրա էական պատճառներից մեկը կարող է լինել սթրեսը:

Գերքրտնարտադրության դեպքում անպայման պետք է օգտվել խոնավ անձեռոցիկներից, ցանկալի է` թարմացնող ազդեցությամբ:
Ձեռքի ափերը պետք է սրբել հատուկ լոսյոնով: Առօրյա օգտագործման ձեռքի քսուքում մի փոքր նոճու յուղ է պետք ավելացնել: Խանութից պետք է ձեռք բերել հատուկ միջոց, որն օգտագործում են մարզիկները, որպեսզի ձեռքի ափերը մարզվելիս խոնավ չլինեն: