Mercedes-ը բախվել է հանքային ջրով բարձված բեռնատարին․ խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին


Mercedes-ը բախվել է հանքային ջրով բարձված բեռնատարին․ խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Ապրիլ 19 23:19 2019

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Scania մակնիշի բեռնատարին:

Վթարից տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ Scania-ն պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը և այն բարձված է եղել հանքային ջրով, որը տեղափոխվում էր արտերկիր: