Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն, եթե․․․ նախարարի հանձնարարականը․ «Ժողովուրդ»

Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն, եթե․․․ նախարարի հանձնարարականը․ «Ժողովուրդ»
Ապրիլ 19 08:07 2019

«Ժողովուրդը» գրում է․

«ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: 

Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա­կան բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: 

Ի դեպ, ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում, մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ. դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...