Փաշինյանի նստավայրը կվերանորոգվի 63 400 000 դրամով


Փաշինյանի  նստավայրը կվերանորոգվի 63 400 000 դրամով
Ապրիլ 18 13:49 2019

Այսօր՝ ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստում միաձայն որոշում կյաացվեց Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների  համար տրամադրել 63 400 000 դրամ։

Վարչապետի աշխատակազմի կողմից մշակված նախագծով առաջարկվում է` վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։