ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն կսահմանվի


ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների  մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն կսահմանվի
Ապրիլ 18 12:15 2019

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված օրենդրական նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը։

Նախագիծը ներկայացրեց Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունն այս որոշմամբ  փորձում է կիրառել գործիք, որի հասցեականությունը առնվազն հիմնավորման կարիք ունի, սակայն բուռն քննարկման արդյունքում նախագիծն ընդունվեց։

 

Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է՝ գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտի զարգացման խթանման համար համապատասխան կարգավորումներ, մասնավորապես, հարկերից ազատման արտոնության տեսքով սահմանված են գործող հարկային օրենսդրությամբ, հետևաբար՝ ներկայացված հիմնավորմամբ տոհմային անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակն ընդլայնելու հետ կապված ներկայնում է իր առաջարկությունը:

 

 

 



loading...