Հայազգի միլիոնատերը կօգնի վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Հայազգի միլիոնատերը կօգնի վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
Ապրիլ 18 00:06 2019

Հայազգի միլիոնատեր, Badoo-ի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհաջանյանց) ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելուն:

«Ես խոստանում եմ Ֆրանսիայում ապրիլի 22-ին Badoo-ի ստացած ամբողջ եկամուտը փոխանցել տաճարի վերականգնմանը: Իմ սիրտը ֆրանսիացի ժողովրդի հետ է»,-գրել է Օհաջանյանցը Ինսթագրամի իր էջում:

Հավելենք, որ 1975 թվականին ծնված Օհաջանյանցի կարողությունը գնահատվում է 500 միլիոն ԱՄՆ դոլար:

loading...