Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան,.մենք ցեմենտ չենք արտադրի Գ. Ծառուկյան


Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան,.մենք ցեմենտ չենք արտադրի Գ. Ծառուկյան
Ապրիլ 16 12:32 2019

Ճիշտ որոշում էր կայացվել, մենք էլ դրա համար ցեմենտի գինը 50 հազարը դարձրել էինք 40 հազար, որ ավելի մեծ պահանջարկ լինի: Բայց այսօր չգիտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդքան ընտանիք չաշխատի, որ ներկրվող  կլինկերի վրա տուրքը չդրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ծառուկյանն ընդգծեց, որ 100 հազար տոննա կլինկեր ստանալու համար պետք է 3 մլն դրամ գազի գումար վճարել, 1,5 մլն դրամ հոսանքի համար վճարել, 1350 մարդու աշխատավարձ տալ.

«Պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն գործարանի հետ: Ասում են խի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ:Եթե հանձնաժողովը որոշել է, որ կլինկերի վրա տուրք չպետք է լինի, մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր ենք բերելու: Եթե իրենք չեն մտածում, ասում են, թող մի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, թող այդպես լինի»,-հայտարարեց Ծառուկյանը:

 



loading...