Ազգային ժողովը նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը


Ազգային ժողովը նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը
Ապրիլ 16 12:20 2019

 ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նախագծով առաջարկում է  զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն առնվազն 1 տարի զինծառայություն անցնելուց հետ:

«18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար: Մարտական հերթապահության պատրաստվելու համար հիմա սահմանված է 5 ամիս տևողություն, որից հետո նոր անցնում են մարտական հերթապահության: Առաջարկությունը հետևյալն է, որ 12 ամիս զինծառայություն անցնելուց, պատրաստություն ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահություն»,-ներկայացրեց Էնֆիաջյանը

Գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Նախագիծը լիագումար նիստ ընդգրկելու համար կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ` 2  պատգամավոր: