Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել. Ֆրանսիայի մշակույթի նախարար


Նոտր Դամի հիմնական կառուցվածքը հաջողվեց փրկել. Ֆրանսիայի մշակույթի նախարար
Ապրիլ 16 11:53 2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը մնում Է ծայրահեղ բարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: 

«Հիմնական կառուցվածքը փրկված Է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն Է»,-ասել Է նա France Inter ռադիոկայանի եթերում:

«Այս գիշեր այրվել Է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել Է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել Է նա: 

Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»: «Խոսքը վերաբերում Է չտեսնված դրամայի, եւ պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել Է նա: «Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»,-հավելել Է Ռիեստերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: