Ֆրանսիացի միլիարդատերերի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը


Ֆրանսիացի միլիարդատերերի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը
Ապրիլ 16 11:45 2019

Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել Է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը:

«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, եւ ես որոշեցինք Artemis ընկերության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որտեղ երկուշաբթի օրը հրդեհ Է բռնկել»,- գործակալությանը հայտարարել Է գործարար Ֆրանսուա Անրի Պինոն: Պինոների ընտանիքն Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն Է: Առաջին ըներությանն Է պատկանում նաեւ Christie՚s աճուրդային տունը: Kering-ին են պատկանում նորաձեւ հագուստի մի շարք բրենդներ, այդ թվում՝ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: