Փարիզի մետրոյի՝ Նոտր Դամի մերձակա կայարանները փակված են


Փարիզի մետրոյի՝ Նոտր Դամի մերձակա կայարանները փակված են
Ապրիլ 16 11:08 2019

Փարիզի Աստվածամոր տաճարի, որտեղ նախօրյակին հրդեհ Է տեղի ունեցել, մետրոյի՝ մերձակա կայարանները փակված են անվտանգության նկատառումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Անվտանգության նկատառումներով Saint-Michel - Notre Dame կայարանը, ինչպես նաեւ Saint-Michel եւ Cite կայարանները փակված Է»,- հայտարարում են փարիզյան գետնուղում: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել Է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հսկողության տակ Է վերցվել, բայց «ամբողջովին մարված չԷ»: