Ֆրանսիայում միջոցների հանգանակություն Է սկսվել Նոտր Դամի վերականգնման համար


Ֆրանսիայում միջոցների հանգանակություն Է սկսվել Նոտր Դամի վերականգնման համար
Ապրիլ 16 10:42 2019

Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն Է սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել Է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Օգտատերերին առաջարկվում Է կատարել 50-ից մինչեւ 500 եվրո գումարի մուծում. կամ նշել ցանկացած այլ գումար՝ ըստ հայեցողության: 
«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղորդվեն Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնմանը»,- ասված Է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...