Իզուր եք վիճում. Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան.«Ժամանակ»


Իզուր եք վիճում. Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան.«Ժամանակ»
Ապրիլ 16 09:12 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:

Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաեւ ցեմենտի վրա, քանի որ այն եւս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում