Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին և ինչ նշանակություններ ունեն դրանք


Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին և ինչ նշանակություններ ունեն դրանք
Ապրիլ 16 01:00 2019

Հայերն ունեն ծիսական ուտեստների մեծ շարան, և պահքի ժամանակաշրջանում կենդանական սնունդ չեն օգտագործում, սակայն Հայաստանի բնությունը թույլ է տալիս, կենդանական ծագման ուտեստներից անցնել բուսական ծագման ուտեստների:

«Զատկի տոնին սեղաններին դրվում է ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և իհարկե չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: «Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին»

-Պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով, չրեղենով հետևյալ բաղադրատոմսով

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել այնքան որ տռզի, ավելացնել չիրը և շարունակել բովել: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունազարդ փլավը պատրաստ է: Կարելի է նաև շեղվել բաղադրատոմսից ավելացնելով նուշ, ընկույզ. պնդուկ և անգամ հնդկական ընկույզ:

Ձուկ` ձկնեղեն.

Բաղադրատոմս, Իշխան թարխունով:

Բաղադրիչներ.

-իշխան – 2-3 հատ,
-հատիկ պղպեղ – 2 հատիկ,

-հատիկ հոտավետ պղպեղ
-աղ, սև աղացած պղպեղ,
-թարմ թարխուն – 1  փունջ,
-կարագ ըստ ճաշակի

 

Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական: Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը, կարելի է նաև ջուր ջլցնել: Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը, հոտավետ պղպեղը և մեկ հատ դափնետերև: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ, կարագի կեսը երկար շերտերով տեղադրել ձկան մեջ: Կարելի է նաև ձկան սուր հոտը կոտրելու համար վերջում ավելացնել կես գլուխ սոխ:

 

Մնացած կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան: Զարդարել կիտրոնի շերտերով և թարմ կանաչեղենով:

Տապակած կանաչեղենի և տոնական խմորեղենի` այն է գաթա, կուլիչ, կաթնահունց. բաղադրատոմսերը հաջորդիվ: